Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 31,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.5°C (2011թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.8°C (2013թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.6°C