Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս կարող է կիրառել Զրահափոխադրիչներ ԲՏՌ-80 և ԲՌԴՄ-2 | Region

Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս կարող է կիրառել Զրահափոխադրիչներ ԲՏՌ-80 և ԲՌԴՄ-2

Հուլիս 31,2025 12:40

Հակաահաբեկչական կամ պատերազմական գործողությունների ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է կիրառել Զրահափոխադրիչ ԲՏՌ-80 և Զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2» հատուկ տեխնիկան։

Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում՝ սահմանվեց ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ «2024թ. հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, համաձայն որի՝ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա»։

Որոշումն ուժի մեջ է մտնում այս տարվա նոյեմբերի 1-ից:

Նորություններ