Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Օգոստոս 01,2025 11:30
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը՝ «Կազբեկի» անցակետի մոտ, հայտարարվել է «Դարյալի» և «Վերին Լարս» անցակետերի տարհանում:
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ վրացական կողմի, Վերին Լարսում սելավային հոսք էր սպասվում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
