Կանզասի գվարդիայի և ՀՀ ԶՈՒ փորձի փոխանակման ծրագիրը գերազանց հնարավորություն է. ԱՄՆ դեսպանություն
Օգոստոս 04,2025 15:24
ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում էին՝ մասնակցելու սերժանտական վերապատրաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Հուլիսի 14-25-ը ՀՀ ԶՈՒ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։
Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
