Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 07,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի ցերեկը, 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 7-11-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Հհ 06.08

Երևան քաղաքում` 

Oգոստոսի  7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան 06.08

Երևան քաղաքի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    40.3°C (1976թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        15.5°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     26.4°C

Նորություններ