Հայաստանում մշտական բնակչության թիվն աճել է

Հայաստանի մշտական բնակչությունն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 84 հազար 400 մարդ, որից 1 միլիոն 974 հազար 800-ը՝ քաղաքային բնակչությունն է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։
Ըստ այդմ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է, 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 3 միլիոն 57 հազար 800 մարդ, ասինքն մշտական բնակչության թիվը 26,600-ով աճել է։ Ընդ որում, բնակչության թվի աճը գերակշռում է գյուղական բնակավայրերում։ Նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ այս տարի գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թիվն աճել է 25,200-ով։
Մայրաքաղաքում մշտական բնակչության թիվն այս տարվա տվյալների համաձայն, կազմում է 1 միլիոն 143 հազար 300 մարդ։ Մարզերից բնակչության թվով առաջատարը Կոտայքն է՝ 294 հազար 900 մարդ։ Ապա Արարատի ու Արմավիրի մարզերն են, ամենաշատ բնակեցված՝ 269 հազար և 269 հազար 200 մարդ, Շիրակի մարզում ՝ 242 հազար 200, Լոռիում՝ 229 հազար 100, Գեղարքունիքում՝ 216 հազար 700, Արագածոտնում՝ 135 հազար 600, Սյունիքում՝ 117 հազար 300, Տավուշում՝ 117 հազար 700: Վայոց ձորը մեր հանրապետության ամենաքիչ բնակեցված մարզն է։ Այստեղ մշտական բնակչության թիվը կազմում է 49 հազար 400 մարդ։
Մանրմասները՝ ինֆոգրաֆիկայում