Արթուր Բազեյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի փոխչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանն իր մարզական կարիերայում առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բազեյանը 0:5 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովին եւ նվաճեց բրոնզե մեդալ:
Բազեյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։ 1/8 եզրափակիչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային: Քառորդ եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտեց լատվիացի Մատվեյ Պրոկուդինսի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Արթուր Բազեյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով եւ 75.000 ԱՄՆ դոլարով:
Հայաստանի հավաքականի առաջին մեդալակրին պարգեւատրեց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
