Լարսը փակ է բեռնատարների համար
Նոյեմբեր 24,2026 21:34
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հիմնվելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության վրա, հայտնել է՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
