Հայտնի է՝ որ ծանրորդներն են ընդգրկվել Ծաղկաձորի հավաքում
Փետրվար 14,2025 21:07

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ-ի փոխանցամբ՝ հավաքին ներգրավվել են Ռաֆիկ Մինասյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը , Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:
Ծաղկաձորյան մարզումներից մի քանի օր հետո կսկսվի հերթական ուսումնամարզական հավաքը: