Երբ տոկոսներ «խփելու» մոլուցքը մարդկանց դարձնում է ոչ ադեկվատ. Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի տվյալները
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական ցուցակների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում ընտրելու իրավունք ունի 186.817 քաղաքացի:
Գեղարքունիքի երեք ընտրատարածքներում պատկերը հետեւյալն է.
Թիվ 22 ընտրատարածք — 58.021 ընտրող
Թիվ 23 ընտրատարածք — 62.718 ընտրող
Թիվ 24 ընտրատարածք — 66.078 ընտրող
Ընտրողների թիվն աճել է նաեւ հանրապետության այս տարածքում՝ 2012 թվականի ընտրություններից հետո շուրջ 5000-ով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից վերցված տեղեկությունների համաձայն 2012 թվականին Գեղարքունիքի ընտրատարածքներում պատկերն այսպիսին է եղել.
Թիվ 22 ընտրատարածք — 57.029 ընտրող
Թիվ 23 ընտրատարածք — 61.421 ընտրող
Թիվ 24 ընտրատարածք — 63.365 ընտրողgex
2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին մարզում ընտրողների թիվը կազմել է 186.490:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011 թվականի մարդահամարին մշտական բնակչության թիվը Գեղարքունիքում կազմում է 235.075, առկան՝ 211.828 :
Համաձայն պաշտոնական տվյալների՝ մշտական բնակչությունից ընտրելու իրավունք ունի մոտ 175.000 քաղաքացի: Ինչպես նշեցինք, սահմանադրական հանրաքվեին 186.817 քաղաքացու անուն է ընդգրկված ցուցակներում՝ 11.817-ով ավելի:
2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում մշտական բնակչության թիվը կազմում է 232.300:
Նշենք, որ ԱՎԾ տվյալների համաձայն 2001 թվականից ի վեր Գեղարքունիքի մարզից հեռացել է 5350 քաղաքացի: Մոտ այդքան մարդ ապրում է Ճամբարակ քաղաքում: Սրանք, հիշեցնենք, պաշտոնական տվյալներն են:
Վայոց ձորի մարզում ընտրատարածքը մեկն է՝ թիվ 39, որում ընդգրկված է 53 տեղամաս: Սահմանադրական հանրաքվեին ընտրողների թիվը Վայոց ձորում 46.839 է: Անգամ այս փոքր մարզում իշխանությունները զերծ չեն մնացել «թիվ նկարելուց»:
2012 թվականին ԿԸՀ տվյալների համաձայն՝ Վայոց ձորի թիվ 39 ընտրատարածքում ընտրողների թիվը կազմել է 46.317:vayoc
2013 թվականի նախագահական ընտրություններին այս թիվն աճել է. քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 47.245:
Վայոց ձորի պարագայում ուշագրավ են մարդահամարի տվյալները: Այստեղ առկա բնակչության թիվը մոտավորապես ընտրողների թվի չափ է՝ 2011 թվականի տվյալներով՝ 47.659:
Մշտական բնակչության թիվը Վայոց ձորում 2011 թվականին կազմել է 52.324:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն այս մարզում չի անցնում շուրջ 41.000-ը:
Նշենք, որ այս պահի դրությամբ հանրապետության վեց մարզերի տվյալներ է ԳԱԼԱ-ն ամփոփել: Նախնական ցուցակների համաձայն՝ 6 մարզերում էլ ընտրողների թիվն աճել է, թեեւ անգամ վիճակագրական ծառայության տվյալներով արտագաղթի ազդեցությունը զգալի է եղել բոլոր մարզերում: Բնակչության թիվը նվազել է, սակայն ընտրողների թիվը տարեցտարի ավելանում է: Այս տեմպերով, ասենք, 2018 թվականի Հայաստանում ավելի շատ ընտրող կլինի, քան բնակիչ:
Արմենուհի Վարդանյան