«Կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք»․Նիկոլ Փաշինյան

«Ես առանց սեթևեթանքի, ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ գերիների վերադարձին եւ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու մասին հարցին։
Փաշինյանի խոսքով․«Այն խաղաղությունը, որի ճանախարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է: Պարզապես, ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի»։
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Փաշինյանն ասաց․ «Նոր բան չունեմ ասելու։ Այն գործիքակազմերը, որ կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել ապագայում էլ պիտի կիրառենք։ Դա շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է որպես հումանիտա հարց, քաղաքական հարց, որպես կարևոր թեմա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»։ Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ «Խաղաղության համաձայնագրում» չկա գեթ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։
«Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,-ասաց Փաշինյանը։