«Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանն ազատ է արձակվել
Մարտ 28,2025 10:24

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Սուրեն Գասպարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։