Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է | Region

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է

Ապրիլ 08,2025 12:53

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը երկու ամսով կալանավորվել է՝ կաշառք ստանալու, տալու և օժանդակելու գործով։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանը։

Կարոյանը մարտի 4-ին էր ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։

Այդ ժամանակ դատարանը մերժել էր քննիչի՝ Կարոյանին կալանավորելու միջնորդությունը, և որոշում էր կայացրել գրավի դիվաց ազատ արձակել։

Այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին կաշառք ստանալու, տալու և օժանդակելու գործով Երևանի քաղաքապետարանի 7 պաշտոնյա էր ձերբակալվել, 4-ը կալանավորվել էին։

Նորություններ