Շախմատի անհատական ԵԱ. Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսում են 3-րդ տեղը
Ապրիլ 10,2025 16:39

Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին:
9 տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը 6,5-ական միավորով բաժանում են 3-9-րդ տեղերը։
Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Մկրտչյանն ունեն 5-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 4,5 միավոր։
Ութ միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է սերբ Տեոդորա Ինյաչին:
Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։