Հայկավանի բնակիչը տանը թմրամիջոց էր պահում, Առաջնաձորում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում, օտարերկրացու մոտ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ՆԳՆ Ոստիկանություն | Region

Հայկավանի բնակիչը տանը թմրամիջոց էր պահում, Առաջնաձորում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում, օտարերկրացու մոտ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ՆԳՆ Ոստիկանություն

Ապրիլ 15,2025 19:44

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրությամբ՝ համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից: Հանգամանքները պարզվում են։

Թմրամիջոցներ պահելու և իրացնելու այլ դեպքեր են բացահայտվել։ Ինչպես այսօր հայտնել է Ոստիկանությունը, Երևանում բնակվող օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է։

Մեկ այլ դեպք էլ բացահայտվել է Սյունիքի մարզում։

ՆԳՆ Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Առաջնաձորում բնակվող 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:

Օպերատիվ տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու ներկայացվեցին քննչական մարմնին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ապրիլի 14-ին քրեական վարույթի շրջանակներում զննվեց առաջնաձորցու տնամերձ հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 23 թուփ:

 

Նորություններ