Ծանրամարտի ԵԱ. Կանանց հավաքականի վերջին ներկայացուցիչների արդյունքը
Ապրիլ 21,2025 16:01
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում, գրում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց` 90 կգ, 95 կգ, 98 կգ:
Հրումում Մերին բարձրացրեց 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:
Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 80 կգ և 86 կգ: Հրումում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
