ԱԲ-ի «Փոքրիկ առաջնորդներն» Ալբանիայում
Մայիս 16,2025 22:43

Այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում են հավաքվել եվրոպական 47 երկրների և կազմակերպությունների ղեկավարներ՝ քննարկելու մայրցամաքի անվտանգության և պաշտպանական մարտահրավերները։
Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովը բացվել է արհեստական բանականության միջոցով պատրաստված ուշագրավ տեսահոլովակով, որտեղ երկրների առաջնորդները մանկական կերպարով «Բարի գալուստ, Ալբանիա» են ասում՝ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով։
Արհեստական բանականությունը երկրների առաջնորդներին, հավանաբար, փորձել է պատկերել, թե ինչպիսին նրանք կլինեին մանուկ հասակում։ Միայն թե այստեղ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ մանկական տեսք չուներ, նա մորուքով է այս տեսահոլովակում։