Պատմություն
Regionstv.am կայքէջը գործարկվել է 2024 թ․-ին, հիմնադրվել է «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ի կողմից, որը գործում է 2003թ․-ից:
Մեր լրատվամիջոցի բովանդակային կարգախոսն է. ««Տեղեկատվական աղբի» բացառում, օբյեկտիվ տեղեկատվության մատուցում, անդրադարձ այն թեմաներին, որոնք մտահոգում և հետաքրքրում են մարդկանց»:
Մեր առաքելությունն է՝ ծառայել որպես անկախ տեղեկատվական հարթակ, որը կտրամադրի օբյեկտիվ և համակողմանի լրատվություն, կբարձրացնի տարբեր մարզերում առկա խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, կնպաստի այդ խնդիրների հանրայնացմանը և կարգավորմանը, կխթանի հանրային երկխոսությունը, կնպաստի համայնքների զարգացմանը։
Մեր թիրախային ոլորտներն ու թեմաներն են․
- Արդարադատություն և մարդու իրավունքներ
- Սահմանային և տնտեսական անվտանգություն
- Համայնքների անհամաչափ զարգացում և հեռավոր բնակավայրերի մեկուսացվածություն
- Սոցիալ-տնտեսական խնդիրներ
- Սոցիալական խոցելի խմբեր
- Գենդերային հավասարություն
- ՏԻՄ-երի աշխատանք
- Ժողովրդագրական խնդիրներ
Մենք կարևորում ենք լրջագույն խնդիրները վեր հանող հատուկ տեսանյութերն ու տեսաֆիլմերը, վերլուծական նյութերը, տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունների լուսաբանումները, խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանը հասնելու հետևողականությունը։
Այդ ամենին հասնելու ենք՝ պահպանելով անկախության և անկողմնակալության կարևոր սկզբունքը, մատուցելով միայն հավաստի տեղեկատվություն, բարձրորակ տեսանյութեր ու հաղորդումներ, պայքարելով ապատեղեկատվության դեմ:
Մեր նպատակն է՝ լուսաբանել ՀՀ բոլոր մարզերում տեղի ունեցող կարևոր իրադարձություններն ու թեմաները, հանրայնացնել մարտահրավերներն ու խնդիրները, գտնել դրանց կարգավորման ուղիները, ներկայացնել մարդկային պատմություններ, խթանել մարզերի՝ առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերի մարդկանց, փորձագետների և ակտիվիստների նախաձեռնողականությունը։
Կարևորում ենք նոր նախագծերի իրականացման գործը, ինչը հնարավորություն կտա ընդգրկել բոլոր մարզերը, առավել մեծ ծավալով և պարբերականությամբ լուսաբանել տարբեր համայնքների բնակիչներին հուզող խնդիրները, բարելավել նրանց կյանքի որակը, տեղերում լրացնել տեղեկատվական բացը՝ ընդլայնելով մեր գործունեության ոլորտներն ու աշխարհագրությունը:
Մեր մասին
Regionstv.am-ի աշխատակազմը համալրված է 15-25 տարվա փորձ ունեցող արհեստավարժ խմբագիրներով, լրագրողներով, օպերատորներով, նաև տարբեր մասնագիտական հմտություններ ունեցող երիտասարդ շնորհալի աշխատակիցներով։ Նրանք աշխատել են տարբեր հեռուստաընկերությունների, առցանց լրատվամիջոցների, ՀԿ-ների, մամուլի ակումբների և մեդիա կենտրոնների հետ, մասնակցել են տարբեր դասընթացների և մրցույթների՝ արժանանալով մրցանակների, իրականացրել են տարբեր նախագծեր։
Աշխատակազմը հատուկ տեսանյութեր ու ֆիլմեր նկարահանելու, վերլուծական և մուլտիմեդիա նյութեր պատրաստելու մեծ փորձ ունի, և այդ գործընթացը շարունակվելու է ավելի կատարելագործված մեթոդներով՝ նոր ձևաչափերով նախագծեր կյանքի կոչելով:
Regionstv.am-ն կարևորում է իր լրագրողների անվտանգ աշխատանքային պայմանները` դրանք համարելով որպես իր գործունեության անբաժանելի մաս։ Մեր խմբագրության բոլոր լրագրողների անվտանգությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն։
Regionstv.am-ն խմբագրական անձնակազմի ընտրության և վերապատրաստման հարցում ունի մասնագիտական մոտեցում։ Աշխատակիցների հավաքագրումն իրականացվում է բաց ու թափանցիկ եղանակով՝ հավասար հնարավորություններ տրամադրելով բոլորին, խրախուսվում է թիմի անդամների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին:
Regionstv.am-ը համագործակցում է տարբեր գործընկերների՝ տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:
Անկախ գործելաոճը, սկզբունքայնությունն ու խոսքի ազատության պաշտպանությունը մշտապես եղել է մեր գործունեության առանցքում: Մեր խմբագիրներն ու լրագրողներն ազատ են իրենց գործունեության մեջ, նրանք են ընտրում և լուսաբանում իրենց առաջարկած թեմաները՝ առանց կողմնակի միջամտության:
Մենք կարևորում ենք ցանկացած դատողություն, և մշտապես ապահովելու ենք առողջ քննարկումներն ու կարծիքների բազմազանությունը, մեր հարթակներում թույլատրվում են ազատ կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք, սակայն, պետք է լինեն էթիկայի սահմաններում։ Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները հեռացվում են։
Regionstv.am-ը տարածում է միայն ճշգրիտ, ստուգված տեղեկատվություն։
Regionstv.am-ը իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է մի շարք կարևոր ներքին և ոլորտային փաստաթղթերով, այդ թվում.
Ռեգիոնս TV-ն առաջնորդվում է նաև հոգեկան առողջության և բարեկեցության պաշտպանության և զարգացման ապահովմանն ուղղված ուղեցույցով ուղեցույցով
Ռեգիոնս TV-ն միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը»:
Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-Journalism Trust Initiative-ի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով:
Regionstv.am-ի առաքելությունը, սկզբունքները և խմբագրական արժեքները
«Թիմ Ռեսուրս » հասարակական կազմակերպության 2024 թ-ի ֆինանսական հաշվետվություն
«Թիմ Ռեսուրս » հասարակական կազմակերպության հարցերը կանոնակարգվում են համաձայն անդամության կանոնակարգի։
Կազմակերպության ղեկավարումն իրականացվում է գերագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են բոլոր անդամները։ Անդամներն անմիջական մասնակցություն ունեն կազմակերպության առօրյա գործունեությանը՝ հանդես գալով որպես նախաձեռնողներ և կազմակերպիչներ։
«Թիմ Ռեսուրս » հասարակական կազմակերպության խորհրդի անդամներն են՝
- Հասմիկ Խաչատրյան` խորհրդի նախագահ
- Էդուարդ Մխիթարյան՝ խորհրդի անդամ
- Նելլի Բաբայան՝ խորհրդի անդամ
- Արման Գրիգորյան՝ խորհրդի անդամ
- Ժասմենա Մկրտչյան՝ խորհրդի անդամ
- Էդիտա Աթոյան` խորհրդի անդամ
- Արմենուհի Մամիկոնյան՝ խորհրդի անդամ