Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Մայիս 20,2025 17:44
Մայիսի 20-ին, ժամը 14:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ 4 խմ քարեր, որից 0․2 խմ-ն գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում։
Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող քարերը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
