Ելիսեյան պալատը Մակրոնի դեմքին հասցրած կնոջ հարվածն անվանել է կատակ․«Դա մտերմության պահ էր» | Region

Ելիսեյան պալատը Մակրոնի դեմքին հասցրած կնոջ հարվածն անվանել է կատակ․«Դա մտերմության պահ էր»

Մայիս 26,2025 14:05

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, կարծես, հրում է ամուսնուն։ Դա տեղի է ունեցել կիրակի երեկոյան, ինքնաթիռում, երբ ամուսինները ժամանել էին Վիետնամի մայրաքաղաք Հանոյ։

Նախքան նրանք կիջնեին նախագահական ինքնաթիռից, ինչպես երևում է տեսանյութումը նախագահի կինը երկու ձեռքով ամուսնուն դեմքին հարվածելով հրում է նրան։ Նախագահ Էմանուել Մակրոնը հարվածից հետո հետ է քաշվում, մի պահ թաքնվում ապա հայտնվում ու ձեքով անում ինքնաթիռի աստիճանների ներքևում գտնվող տեսախցիկներին։

Ապա երբ Մակրոնը պատրաստվում է իջնել ինքնաթիռից, նա կարծես ձեռքը մեկնում է կնոջը՝ օգնելու, սակայն կինը չի արձագանքում։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչն այս միջադեպի առնչությամբ հայտարություն է տարածել՝ հերքելով, 2007 թվականից ամուսնացած զույգի միջև վեճը. «Դա այն պահն էր, երբ նախագահը և նրա կինը վերջին անգամ հանգստանում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։

«Դա մտերմության պահ էր», – ասել է պաշտոնյան։

Նորություններ