Հայաստանը Հունգարիայում դեսպան է նշանակել

Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։
«Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին, և իհարկե Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար:
Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,–գրել է նա:
Նշենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։
Նորություններ


