Մեր ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը | Region

Մեր ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հունիս 07,2025 10:57
Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականների կազմերը․
Հունահռոմեական ոճ
45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս Բաղրամյան, 110 կգ Գոռ Մխիթարյան։
Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան, մարզիչներ՝ Ալեքսան Հովհաննիսյան, Էդգար Խաչատրյան։
Ազատ ոճ
45 կգ Արեն Փիրուզյան, 48 կգ Արտակ Աղաբեկյան, 51 կգ Վահան Ազարյան, 55 կգ Արմեն Պապիկյան, 60 կգ Ռազմիկ Ոսկանյան, 65 կգ Դավիթ Դավթյան, 71 կգ Ավետիք Թութխալյան, 80 կգ Ավետ Ենգոյան, 92 կգ Նարեկ Մարտիրոսյան, 110 կգ Լաերտ Մովսեսյան։
Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան, մարզիչներ՝ Արմեն Շահվերդյան, Կարապետ Մկրտչյան, մրցավար՝ Ալի Դոլաթխահ։

Նորություններ