Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում գազամատակարարումն ընդհատվել է
Հունիս 12,2025 16:41
Այլ անձանց կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա․Պետրոսյան, Ղանդիլյան, Կոմինտերնի, Թբիլիսյան-Սիմաֆոր, Ղուկասյան, Դ․Դեմիրճյան փողոցների, Հնոցավան 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, Ղանդիլյան 1-ին, 2-րդ, 3-րդ, Կոմինտերնի 1-ին, 2-րդ, 3-րդ, Ղուկասյան 1-ից 16-րդ շարքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 19:00-ն է։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
