Հենրիխ Մխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով
Հունիս 14,2025 11:57
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու NFL-ի (Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգա) աստղ, «Լոս Անջելես Չարջերսի» հարվածող Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով ԱՄՆ-ում։
25-ամյա Դիքերը ներկա է գտնվել «Ինտերի» մարզմանը Լոս Անջելոսում, որտեղ միլանյան գրանդը այս օրերին պատրաստվում է Ակումբային աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ «Ինտերը» մրցաշարում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին՝ մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։
Football che incontra football ⚽️ x 🏈@NFL @chargers pic.twitter.com/qeqA4Db6oQ
— Inter ⭐⭐ (@Inter) June 13, 2025
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
