Եվս մեկ ակումբ միացել է Սպերցյանի տրանսֆերի համար պայքարին
Հունիս 17,2025 19:55
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով կրկին հետաքրքրված է նիդերլանդական «Այաքսը», հայտնում է «Спорт-Экспресс»-ը։
Ամստերդամյան ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև անգլիական «Լիդս Յունայթեդը» և իսպանական «Սևիլիան»։ Ինքը՝ Սպերցյանը, բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ուժերը փորձել եվրոպական առաջնություններում։
2024/2025 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում և թիմի հետ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
