«Հարգելի արցախահայություն, ձեզ խաբել են։ Որպեսզի շարժումը լուծարեն, թուլացնեն՝ խոստումներ են տվել»․ Անասատաս Իսրայելյան | Region

«Հարգելի արցախահայություն, ձեզ խաբել են։ Որպեսզի շարժումը լուծարեն, թուլացնեն՝ խոստումներ են տվել»․ Անասատաս Իսրայելյան

Հունիս 19,2025 13:10

Մի խումբ արցախցիներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում։ Նրանք դժգոհ են իրենց հատկացվող աջակցության ծրագրերից, նշում են, որ կառավարությունը չի կատարում իրենց տված խոստումները։

«Մենք ասել ենք, որ սոցիալական աջակցությունը պետք է լինի անժամկետ՝ հաշվի առնելով, որ մենք լավ տիրապետում ենք արցախահայության իրավիճակին, պետության կողմից ձեռնարկված միջոցներն ու մոտեցումները բավավար չեն»,-լրագրողներիհետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտապանության խորհրդի նախկին անդամ Անաստաս Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը խոստացել էր խորհրդի ներկայացրած առաջարկությունները քննարկել, բարելավել այն կետերը, որոնք բարելավելու պահանջով ստեղծվել էր խորհուրդը, բողոքի ցույցեր էին անում ու վրան էին տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն խոստումները չեն իրականացվել։

«Հարգելի արցախահայություն, ձեզ  խաբել են։ Որպեսզի շարժումը լուծարեն, թուլացնեն՝ խոստումներ են տվել։ Ընթացքում խմբերը, որ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ ու այն կետերը, որ խոսք են տվել փոփոոխելու են, իրականում սկզբնական շրջանում էլ ասել են, որ այդ  հարցրեը չեն քննարկվում։ Ասել են՝ կարող ենք փոքր փոփոոխություններ մտցնել։ Ես, որպես խորհրդի անդամ դեմ եմ եղել, ասել ենք՝ եթե կառավարությունն  իր խոստումը չի կատարում, մենք դադարեցնում ենք կառավարության հետ բանակցությունն ու շարունակում պայքարը։ Հիմա պարզ է, որ չեն կատարում խոստումները, արդեն 1,5 ամիս է անցել։ Մարդիկ հայտնվելու են փողոցում, արտագաղթի վտանգ կա՝ եթե չբարելավվի սոցիալական աջակցության ծրագիրը»,-ասաց Իսրայելյանը։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում վերսկսել  վրանային պայքարը, եթե դա է իշխանության վրա ճնշում գործադրելու միակ ճանապարհը, Իսրայելյանը պատասխանեց․«Ոչինչ չի խանգարում, բացի այն անձանցից, որոնք, իմ համոզմամբ, համագործակցում են  իշխանության ներկայացուցիչների հետ։ Արցախցիների մեջից էլ կան նման մարդիկ։ Եթե այս իրավիճակում ենք հայտնվել, ուրեմն դա նաև խորհրդի որոշ անդամների պատճառով է, որ հավատացել են իշխանությանը»։

Նրա ներկայացմամբ՝ կառավարությունն ինչ որ կոսմետիկ լուծումներ է տվել սոցաջակցության ծրագրում, սակայն դա բավարար չէ, նշեց՝ սոցիալական աջակցությունը պիտի լինի անժամկետ՝ մինչև յուրաքանչյուր արցախցու բնակապահովման հարցը չլուծվի։

Դիտարկմանը՝ կառավարությունը հիմնավորում է, որ ծրագրում փոփոխություն են արել և աջակցության ծրագիրը ոչ բոլորին են տալիս, նրանք ովքեր սոցիալապես խոցելի չեն, բնակվարձի փոխհատուցում չեն ստանա, Իսրայելյանը պատասխանեց․«Ցեղասպանությունից փրկված մարդկանց տարանջատում են, խմբերի բաժանում՝ ում տան, ում չտան, պիտի բոլորին հավասար տան»։

Արցախցիներն այս պահին կառավարության շենքի մոտ են, ինչպես Իսրայելյանն ասաց, պահանջում են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ։

Նորություններ