Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 26,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ։
Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.4°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.2°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.8°C