ԱԺ արտահերթ նստաշրջան կլինի. այն կմեկնարկի հուլիսի 1–ին
Հունիս 26,2025 11:20

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշում կայացրեց։
Այս որոշմամբ ԱԺ–ին առաջարկվում է հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նստաշրջանը ավարտվել է և օրակարգում ներառված հարցերը ժամանակի սղության պատճառով չեն քննարկվել, անհրաժեշտություն է առաջացել դրանք քննարկել արտահերթ նստաշրջանի ընթացքում:
Օրակարգում ներառվել են նաև հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և չքննարկված երկրորդ ընթերցման նախագծեր և համաձայնագրեր: