Գործարար Տիգրան Գալստյանն ու Հրայր սարկավագը կալանավորվեցին երկու ամսով
Հունիս 26,2025 11:45

«Սրբազան պայքարի» աջակիցների կալանավորումները շարունակվում են։ Գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Հրայր սարկավագ Հակոբյանը ևս կալանավորվեց երկու ամիս ժամկետով:
Նշենք, որ երեկ իրավապահները աղմկահարույց հաղորդագրություն տարածեցին՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստելու դեպք է բացահայտվել։ Ըստ Քննչական կոմիտեի, կազմակերպիչները «Սրբազան պայքար»-ի անդամներն ու աջակիցներն են։
Նշենք նաև, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: