Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 28,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.5°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.9°C