Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 02,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-ի կեսօրից հետո, 3-6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.7°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.5°C (2019թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.5°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
