Ինչու՞ են տարբեր կարգավիճակներ ունեցող մարդիկ 1988թ․-ի աղետից 36 տարի անց դեռ ապրում տնակներում | Region

Ինչու՞ են տարբեր կարգավիճակներ ունեցող մարդիկ 1988թ․-ի աղետից 36 տարի անց դեռ ապրում տնակներում

Հուլիս 03,2025 18:00

Վերջին հաշվառման տվյալներով՝ Գյումրիում կա 2535 ժամանակավոր կացարան, բայց պետությունը պարտավորություն ունի շուրջ 1000 անօթևան ընտանիքի հանդեպ։ Ի դեպ, վերջին թիվը փոփոխական է։ Այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը՝ հավելելով, որ ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրն այս տարի շարունակություն չի ունենա, քանի որ այդ նպատակով «ՀՀ 2025 թ․-ի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացում չի արվել։

Հետևաբար, տարբեր կարգավիճակներ ունեցող մարդիկ 1988թ․-ի աղետից 36 տարի անց դեռ կապրեն ժամանակավոր կացարաններում։

Անօթևանի կարգավիճակ ունեցող որոշ ընտանիքներ մեկ անգամ ստացել են բնակարանի գնման վկայագիր։ Սակայն հատկացված գումարը չի հերիքել բնակարան գնելու համար և նրանք վկայագիրը հետ են վերադարձրել։ Պետությունն էլ այսքանով անօթևան ընտանիքի նկատմամբ իր պարտավորությունը համարել է կատարված։

Անօթևանի կարգավիճակ չունեցող բնակիչներն էլ ավելի ծանր վիճակում են հայտնվել։ Կառավարությունը պարտադրում է մինչև 2027 թ.-ը տնակը քանդել և բնակարան վարձակալել՝ 12 ամիս նրանց տրամադրելով որոշակի գումար։ Իսկ 1 տարին լրանալուց հետո պետությունն այս դեպքում էլ որևէ պարտավորություն չի ստանձնում։

 

Նորություններ