3-ամյա Տիգրանի սպանության գործին միացվել է նոր քրեական վարույթ | Region

3-ամյա Տիգրանի սպանության գործին միացվել է նոր քրեական վարույթ

Նոյեմբեր 25,2025 21:29

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր՝ Արմեն Օվանեսովի, վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։

Քննչական կոմիտեից ՔԿ   հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Տիգրանին փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝  երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։

Ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվել են ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն»:

Նորություններ