Ալիևի որդին մեղադրվում է Բարվիխայում գտնվող հսկայական առանձնատան համար հարկեր չվճարելու համար․տունը գնահատվում է մոտ 3 միլիարդ ռուբլի | Region

Ալիևի որդին մեղադրվում է Բարվիխայում գտնվող հսկայական առանձնատան համար հարկեր չվճարելու համար․տունը գնահատվում է մոտ 3 միլիարդ ռուբլի

Հուլիս 03,2025 12:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ 27-ամյա Հեյդար Ալիևը, մեղադրվում է Մոսկվայի մարզի Բարվիխա քաղաքում գտնվող առանձնատան հարկերը չվճարելու համար։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ վիճելի անշարժ գույքը գտնվում է «Մայենդորֆյան այգիներ» էլիտար ամառանոցային ավանում։ Դրա մակերեսը կազմում է 1,6 հազար քառակուսի մետր, մոտավոր արժեքը՝ 35 միլիոն դոլար կամ 2,7 միլիարդ ռուբլի։

Նշվում է, որ «Ադրբեջանի առաջնորդի ժառանգորդը Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը պարտք է գրեթե 1 միլիոն 946 հազար ռուբլի»։

Մոսկվայի մարզի Դաշնային հարկային ծառայության աշխատակիցներն արդեն մի քանի անգամ դիմել են դատարան և ստացել են գանձման կարգադրություն։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Դաշնային դատական ​​կատարածուների ծառայության կայքում Հեյդար Ալիևի ծննդյան ամսաթիվը նշված է մեկ օրվա սխալով, ուստի նրա պարտքերը գտնելը կարող է դժվար լինել։

Վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացել են։

Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունը՝ 2000-ականներին Եկատերինբուրգում տեղի ունեցած սպանություններին հնարավոր մասնակցության համար, հանգեցրել է դիվանագիտական ​​սկանդալի: Հիմնական կասկածյալներից երկուսը՝ եղբայրներ Զիեդդին և Հուսեյն Սաֆարովները, մահացել են ռուս ուժայինների կողմից օրերս ձերբակալվելուց հետո, ըստ քննիչների, սուր սրտային անբավարարության պատճառով:

Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ եղբայրները մահացել են ռուս իրավապահների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետևանքով։

Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգում  ձերբակալվել է Եկատերնբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին։

Ադրբեջաանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ, ՆԳՆ-ն «Russia Today» («Sputnik Azerbaijan») լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղում խուզարկություն է իրականացրել, ձերբակալվել է 7 մարդ։

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում  ձերբակալվել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով:

Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում իր քաղաքացիների իրավունքների խախտման մասին:

Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Ռուսաստանին բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) այցելության ժամանակ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ պատճառը «Եկատերինբուրգում օրենքի լուրջ խախտումներն» էին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Ադրբեջան ուղևորություններ պլանավորող հայրենակիցները պետք է հաշվի առնեն ընթացիկ իրավիճակը։

Ադրբեջանը ձերբակալում է զորակոչից խուսափելու համար Բաքու տեղափոխված ռուսաստանցի ծրագրավորողներին:

 

Նորություններ