ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը
Հուլիս 03,2025 16:17

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք նախատեսող օրինագիծը:
Ըստ այդմ՝ քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն, եթե հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարեն։
Եթե մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործեն, ապա նույնպես կտուգանվեն 15 հազար դրամով։ 3 հազար դրամ տուգանք է սահմանվում, եթե քաղաքացին ունի տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին:
Նախօրեին նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս Տարածքային և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարել էր, որ փոփոխությունն առաջարկվում է, քանի որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում: