Գլխավոր դատախազը ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է գլխավոր դատախազի միջնորդագիրը, որով դիմում է ԱԺ նախագահին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ։
Սրա հիմքը Քննչական կոմիտեում հարուցած քրեական վարույթն է, ըստ որի՝ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում:
Միջոնրդագրում ներկայացված է քրեական վարույթի մանրամասները, գործով անցնող անձանց 1119_Mijnordagir.pdf գաղտնալսման վերծանումը։
Ալեն Սիմոնյանը միջնորդագրի հետ նաև հրապարակել է գաղտնալսման վերածանած ծավալուն՝ 77 էջանոց գործից մի հատված՝
Հ.Հակոբյան- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ: