Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում
Հուլիս 06,2025 13:46
Հուլիսի 6-ին՝ ժամը 09։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին, մարվել՝ 09:46-ին:
15 քմ հատվածում այրվել են գույք, կուտակած կտոր և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 5 քմ:
Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
