Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 09,2025 08:30

Երևան քաղաքում՝

Հուլիսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի  9-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        40.4°C (1986թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             11.0°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      25.2°C

Նորություններ