Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.6°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.1°C (1958թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.9°C