Երեք տարի է՝ գրում են տարբեր ակումբների մասին ․ Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին
Հուլիս 11,2025 21:01

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Ապագայի վերաբերյալ կասեմ, ոչ ամեն ինչ հնարավոր է։ Հիմա ես «Կրասնոդարի» խաղացող եմ և պատրաստվում եմ նոր մրցաշրջանին։ Երեք տարի է՝ գրում են տարբեր ակումբների մասին, ես ուշադրություն չեմ դարձնում։ Ինչ էլ լինի, կլինի,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում, որը «Կրասնոդարի» համար չեմպիոնական էր, Սպերցյանը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։