Սուրեն Պապիկյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր | Region

Սուրեն Պապիկյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Հուլիս 17,2025 17:32

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ. հայտնում են ՊՆ-ից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Նորություններ