Մալխաս Ամոյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Օգոստոս 05,2025 22:11
Հայաստանի ներկայացուցիչները երեք մեդալ են նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։
77 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։
Սլավիկ Գալստյանը 72 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։ 130 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Ռազմիկ Քուրդյանը։
Մանվել Խաչատրյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) եւ Վիգեն Նազարյանը (87 կգ) մեդալ չեն նվաճել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
