Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ | Region

Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

Նոյեմբեր 16,2026 14:36

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով:

Այս մասին  հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ նախկին փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ Վլադիմիր Վարդանյանի ընտրությունից հետո ասել էր. Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, բայց կշարունակեմ մնալ ՍԴ դատավոր:

«Ես ավելի քան վեց տարի է պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հնարավոր մեկնաբանություններին, ասացի այն, ինչ ասացի, մնացածը ինչպես կընկալվի, կմեկնաբանվի, արդեն առանձին հարց է»,-ասել էր նա:

Նորություններ