«Արքաների հովտի» գաղտնիքները. ինչու՞ է անտեսված մեր պատմամշակութային ժառանգությունը | Region

«Արքաների հովտի» գաղտնիքները. ինչու՞ է անտեսված մեր պատմամշակութային ժառանգությունը

Օգոստոս 23,2023 18:31

Համաշխարհային ճանաչում ունեցող Լճաշենի հնագիտական հուշարձանը գտնվում է Գեղարքունիքի մարզում: Այստեղ բազմիցս պեղումներ են կատարվել, հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, ամրոցներ ու դամբարանադաշտեր, որտեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, ինչպես նաև բազմաթիվ այլ հնագիտական նյութերը Հայաստանի պատմության թանգարանի հազվագյուտ զարդերից են:

Լճաշենի հողարկավորումների եզակիությունը կայանում է նրանում, որ այստեղ հայտնաբերվել են դիակառքեր, որոնք լծված են եղել ձիերի ու եզների, և հարուստ գույքի հետ թաղվել են հանգուցյալի հետ։

Դամբարանադաշտի հարավում Լճաշենի կիկլոպյան ընդարձակ ամրոցն է:

Այսօր Լճաշենի տեղաբնիկների և նրանց զբաղմունքների մասին հնարավոր չէ պատկերացում կազմել տարածքում պտույտ կատարելով, քանի որ տասնամյակներ շարունակ հնագիտական արժեքավոր կառույցները մնացել են բաց երկնքի տակ և գտնվում են անտեսված, ամխիթար վիճակում: Եվ միայն պեղումներից հայտնաբերված նյութերը  տեսնելուց հետո կարելի է հասկանալ, թե ինչ հարստություն է ամփոփված Լճաշենում, համաշխարհային նշանակության ինչ պատմամշակութային ժառանգություն ենք մենք ստացել և ինչ անփութությամբ ենք վարվում այդ ամենի հետ:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր Սաթիկ Բադեյանը, որը զբաղվում է պատմական փաստերի ուսումնասիրությամբ ու Լճաշենի հանրայնացմամբ, ԳԱԼԱ-ին է ներկայացրել «Արքաների հովիտը» և նրա բացահայտված ու չբացահայտված գաղտնիքները:

Նորություններ