Թուրքիայում շարունակում են բողոքի ցույցերը․BBC-ի թղթակցին արտաքսել են իսկ պոկեմոն Պիկաչուն փախչում էր ոստիկաններից | Region

Թուրքիայում շարունակում են բողոքի ցույցերը․BBC-ի թղթակցին արտաքսել են իսկ պոկեմոն Պիկաչուն փախչում էր ոստիկաններից

Մարտ 29,2025 16:09

Թուրքիայում շարունակվում են հակառավարական բողոքի ցույցերը Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական​​կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո։

Շարունակվում են նաև ձերբակալել ու կալանավորել  ցույցի մասնակցող համալսարանականներին։

Այս բողոքի ցույցերը լուսաբանող BBC-ի թուրքական ծառայության թղթակից Մարկ Լոուենն արտաքսվել է Թուրքիայից։ Նա, ինչպես հայտնում է  Ermenihaber-ը  պատմել է, որ մարտի 26-ին իրեն տարել են հյուրանոցից, 17 ժամ պահել և հաջորդ օրը հայտնել, որ արտաքսում են Թուրքիայից, քանի որ նա վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար։

Կատարվածի առնչությամբ Լոուենը նշել է․ «Կալանավորվել և արտաքսվել մի երկրից, որտեղ ապրել ես 5 տարի և մեծ սեր էիր տածում, անասելի մտահոգիչ է: Մամուլի ազատությունը և անաչառ լրատվությունը կարևոր են բոլոր ժողովրդավարությունների համար»:

Բողոքի ցույցերի ժամանակ ;րատվամիջոցներն ուշագրավ դրվագներ են արձանագրել։Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Անթալիայում ընթացող բողոքի ցույցին մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։

Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն  ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։  Այդ պահերը դարձել են սոցցանցերի ամենաքննարկվող թեմաներից մեկը և արժանացել են բազմաթիվ մեկնաբանությունների։

 

 

Նորություններ