Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվեց | Region

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվեց

Մարտ 24,2025 12:22

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է։ Իմամօղլուն կասկածվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Ընդդիմադիր քաղաքապետը գտնվում է «Մարմարա» փակ քրեակատարողական հիմնարկում։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և այն ղեկավարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու մեջ։ Իսկ ահաբեկչության  օժանդակման մեջ կասկածվելու վերաբերյալ գործը Ստամբուլի  գլխավոր դատախազության կողմից գործը կարճվել է։

Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Իմամօղլուն  հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։

Աղբյուր`  ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button

Նորություններ