ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքար խոշորացված համայնքի բոլոր 16 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները | Region

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքար խոշորացված համայնքի բոլոր 16 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

Մարտ 31,2025 01:51

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքար խոշորացված համայնքի բոլոր 16 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները։

Ըստ այդմ՝ առաջադրված չորս քաղաքական ուժերից երեքը հաղթահարել են ընտրական շեմը։

Առաջատարը «Միասնություն» կուսակցությունների դաշինքն է՝ 6 508 քվե, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 3 669 քվե, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900, «Կայունություն» կուսակցություն՝ 426։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 23 1:

Անճշտությունների գումարային չափը՝ 106։

Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4%, իսկ դաշինքների համար՝ 6%:

Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 21004, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11528։

Հիշեցնենք, որ «Միասնություն»  դաշինքը կազմված է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից։ Վոլոդյա Գրիգորյանը , որը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, դաշինքի համայնքապետի թեկնածուն է։

Նորություններ