Ըստ ԿԸՀ նախնական տվյալների Փարաքարում հաղթել է «Ապրելու երկիր»-ը | Region

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների Փարաքարում հաղթել է «Ապրելու երկիր»-ը

Մարտ 30,2025 23:49

«Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է Փարաքարում։ Ըստ  ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Փարաքար համայնքում տեղի ունեցած այսօրվա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստացել է 1 341 ձայն, «Միասնություն» կուսկացությունների դաշինքը՝ 1 666, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 200, «Կայունություն» կուսակցությունը՝ 8:

Հիշեցնենք, որ «Միասնություն» դաշինքի՝ համայնքապետի թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է։

Փարաքար խոշորացված համայնքում «Միասնություն» դաշինք  շտաբում տոնում են Վոլոդյա Գրիգորյանի հաղթանակը: Նրանք դուրս են եկել փողոց եւ վանկարկում են «հաղթանակ»:

Նշենք, որ «Միասնություն» դաշինքը կազմված է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից։ Վոլոդյա Գրիգորյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։

Նորություններ