«Տատիկների գործով» գյումրեցի 75-ամյա Կիմա Հայրապետյանն ազատ է արձակվել
Ապրիլ 02,2025 21:57
Գյումրեցի 75-ամյա Կիմա Հայրապետյանը, որը մեղադրվում է ընտրակաշառք ստանալու հոդվածով, 72 ժամ ձերբակալությունից հետո ազատ արձակվեց։
Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց վարչական վերահսկողություն:
Հիշեցնենք, Կիմա Հայրապետյանը Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի հետ էր բերման ենթարկվել։ Խալաթյանը մեղադրվում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում ընտրակաշառք խոստում տալու համար։
Այսօր դատարանը մերժել էր Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Անահիտ Խալաթյանի նկտամամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու միջնորդությունը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
