Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 29,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.8°C (1974թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.6°C